AM
11 Հոկտեմբեր 2008 - 10:10 AMT

Խուլուսի Կըլըչ. Թուրքիան միշտ էլ պաշտպանելու է Ադրբեջանի ինքնուրույնությունն ու տարածքային ամբողջականությունը

Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ բանակցությունների նոր փուլը կկայանա Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո: Այդ մասին հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Խուլուսի Կըլըչը: Նրա խոսքերով, հարաբերությունների կարգավորումից ամենաշատը շահելու է Հայաստանը, որը փաստացիորեն մեկուսացման մեջ է հայտնվել տարածաշրջանում իր վարած քաղաքականության պատճառով: «Ես հուսով եմ, որ երեք երկրների ջանքերով մենք կկարողանանք լուծել բոլոր խնդրառատ հարցերը, որոնք մինչ այժմ չլուծված են մնացել: Բայց Թուրքիան միշտ էլ պաշտպանելու է Ադրբեջանի ինքնուրույնությունը, տարածքային ամբողջականությունն ու արդարացի դիրքորոշումը»,- ասել է թուրք դիվանագետը, հաղորդում է Նովոստի-Ադրբեջանը: