Ուկրաինան պետք է միանար այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` ի նշան հարգանքի այդ իրադարձությունների զոհերի հանդեպ, քանի որ այդ իրադարձությունները ակնհայտ են եւ պատմականորեն գրանցված: Այս մասին հայտարարել է հայտնի ուկրաինացի քաղաքական գործիչ, քաղաքագետ եւ քաղաքական տեխնոլոգ Դմիտրի Վիդրինը: Նրա խոսքերով, ելնելով բարոյական նկատառումներից, ճիշտ կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Analitika.at.ua-ն:





