«Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադերբեջանի ԱԳՆ ղեկավարների բիշկեկյան հանդիպումից հետո հետագա շաբաթների ընթացքում կկազմակերպվի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը»,- հայտնել է ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան:
«Մենք համատեղ համաձայնեցված լուծում ենք փնտրում, որը սկիզբ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից եւ ներառում համատեղ համաձայնության լրացուցիչ սկզբունքներ»,- ավելացրել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:





