AM
16 Հոկտեմբեր 2008 - 12:09 AMT

Սիլվիո Բերլուսկոնին Ռուսաստանին Եվրամիություն է կանչում

Եվրամիության երկրները պնդում են Լիսսաբոնյան պայմանագրի բոլոր անդամների շուտափույթ վավերացման վրա, որպեսզի Եվրոպան ի դեմս ճգնաժամի «ուժեղ եւ միացյալ» դառնա: Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին առաջարկում է ավելի առաջ գնալ եւ ԵՄ-ն հզորացնել Ռուսաստանով` վերջինիս եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դարձնելով: Ճիշտ է, նախ եւ առաջ Բրյուսելի եւ Մոսկվայի միջեւ պետք է առնվազն կնքվի համագործակցության մասին համաձայնագիր, որը սառեցվեց Կովկասի օգոստոսյան դեպքերի պատճառով:

Եվրամիության հակաճգնաժամային գագաթաժողովում, որն անցկացվում է Բրյուսելում, խոսում են Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ նոր համաձայնագրի ստորագրման մասին, բայց ոչ մի որոշում առայժմ չի կայացվելու: Չի բարձրացվելու ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ համաձայնագրի կնքման հարցը: «Ես Ռուսաստանը արեւմտյան երկիր եմ տեսնում: Իմ գաղափարը կայանում է նրանում, որպեսզի նա ապագայում կարողանա ԵՄ անդամ դառնալ: Ես դրա համար կգործադրեմ բոլոր ջանքերը»,- խոստացել է Բերլուսկոնին, գրում են ռուսական ԶԼՄ-ները: