AM
21 Հոկտեմբեր 2008 - 10:55 AMT

Հայ-ռուսական հարաբերությունների հետեւում կանգնած է ոչ միայն պրագմատիզմը, այլեւ բազմադարյա բարեկամությունը

Հայաստանը Ռուսաստանի հետ ստիպված բարեկամություն չի անում, Երեւանում ՌԴ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Պետության ղեկավարը մեջբերել է հայտնի ասացվածքը. «Բռնությամբ սիրելի չես դառնա», ընդգծելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության վրա: « ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները երբեք չեն խանգարել այլ երկրների հետ Հայաստանի համագործակցությանը»,- ընգդծել է Սարգսյանը:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունների հետեւում կանգնած է ոչ միայն պրագմատիզմը, այլեւ բազմադարյա բարեկամությունը: