AM
25 Հոկտեմբեր 2008 - 10:14 AMT

Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

Հոկտմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա այցով կմեկնի Մեծ Բրիտանիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախարար Նալբանդյանը Լոնդոնում հանդիպումներ կունենա Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության պետական քարտուղար Դեվիդ Միլիբենդի, պետական նախարար եւ Եվրոպայի հարցերով նախարար Քերոլայն Ֆլինտի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կհյուրաընկալվի նաեւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, ուր հանդիպում կունենա Համայնքների պալատի հայ-բրիտական միջխորհրդարանական համագործակցության պատգամավորական խմբի անդամների հետ:

Նախատեսված Է նաեւ նախարար Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatam House), որը համարվում է Եվրոպայի ամենախոշոր գիտական եւ փորձագիտական կենտրոններից մեկը: Այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ բրիտանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: