Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այդ մասին PanARMENIAN.Net-ն են հաղորդել ԼՂՀ նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունում: Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:





