AM
30 Հոկտեմբեր 2008 - 14:03 AMT

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարող են փոփոխվել միայն դեպի դրական կողմը

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները կարող են փոփոխություններ կրել միայն երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ: Այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: «Եթե որեւէ մեկը փոփոխություններ է նկատել հայ-ռուսական հարաբերություններում, ապա դրանք ուղղված են միայն այդ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը եւ ավելացրել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի մարտավարական եւ գործընկերական հարաբերությունները եւս մեկ անգամ հաստատվեցին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Երեւան կատարած այցի ընթացքում: