AM
31 Հոկտեմբեր 2008 - 10:43 AMT

Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը մշակութային կենտրոն կբացի Հայաստանում

Մինչեւ տարեվերջ Ռուսաստանը մատդիր է մշակութային կենտրոններ բացել Ադրբեջանում, Հայաստանում եւ Մոլդովայում, հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Այս տարի նախատեսում ենք նոր կենտրոններ բացել Ադրբեջանում, Հայաստանում եւ Մոլդովայում»,-ասել է Լավրովը Մոսկվայում ընթացող Հայրենակիցների համաշխարհային խորհրդաժողովում: Նրա խոսքերով, նախատեսվում է նաեւ շուրջ «մեկ տասնյակ» Ռուսաստանի մշակույթի կենտրոններ բացել, այդ թվում նաեւ հեռավոր արտասահմանում: «Չափազանց կարեւոր ենք համարում, որպեսզի հայրենակիցների հետ տարվող աշխատանքի ձեւերը զանազան լինեն»,-ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: