Նոյեմբերի 24-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մեկօրյա այցով կմեկնի Ստամբուլ, որտեղ կմասնակցի ՍԾՏՀ Քարտուրության նիստին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Որպես ՍԾՏՀ-ում նախագահող երկրի արտգործնախարար նա կներկայացնի կազմակերպության 6- ամսյա գործունեւության ծրագիրը եւ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:
Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Հայաստանի նախագահների մոտակա հանդիպման հնրավորությանը, ապա, ըստ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության, հայկական կողմը նման առաջարկություն չի ստացել:





