AM
17 Նոյեմբեր 2008 - 13:05 AMT

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կախված է իր անցյալն ընդունելու թուրք հանրության պատրաստակամությունից

«Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը կախված է իր անցյալն ընդունելու թուրք հանրության պատրաստակամությունից: Երկկողմ հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերություններին մոտենա ոչ թե ուժեղի ու թույլի, հաղթողի ու պարտվածի դիրքերից, այլ հավասարի դիրքերից: Ես դեռեւս չեմ տեսնում Թուրքիայի կողմից նման մոտեցման դրսեւորում»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: Նրա խոսքերով, այսօր հայ հանրությունը պետք է պատրաստ լինի արտաքին մարտահրավերներին: «Հայաստանը պետք է համարժեք կերպով գնահատի աշխարհում տեղի ունեցող գործընթացները, հստակ ձեւակերպի եւ հավատարիմ մնա իր ազգային շահերին եւ ժամանակին արձագանքի գործնականում վայրկյանական փոփոխվող իրավիճակին»,-ընդգծել է Հրաչյա Արզումանյանը: