AM
18 Նոյեմբեր 2008 - 14:39 AMT

Թուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ում տուժածների մեջ Հայաստանի քաղաքացիներ կան

Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի արդյունքում նախնական տվյալներով զոհվել է 4 հոգի, 39 վիրավորված են: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Վրաստանում Հայաստանի դեսպանությունում, Վրաստանի սահմանից 50 կմ հեռավորության վրա գտնվող թուրքական Հոպա քաղաքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը մխրճվել է սյան մեջ:

Որոշ հաղորդումների համաձայն, ՃՏՊ արդյունքում զոհվել է երկու Հայաստանի քաղաքացի:

Այդ միջոցին, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, ՃՏՊ տուժածների թվում իսկապես կան Հայաստանի քաղաքացիներ, բայց նրանց հստակ թիվը ճշգրտվում է: Հայաստանի տուժած քաղաքացիների ճշգրիտ թիվը հայտնի չէ, քանի որ դեռ բոլոր վիրավորվածները չէ, որ տեղափոխվել են հիվանդանոցներ»,- հայտնել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայությունում: