AM
21 Նոյեմբեր 2008 - 14:37 AMT

ԱՀՀ. Կոնգրեսի նորընտիր առաջնորդների մեծամասնությունը ԱՄՆ հայկական համայնքի լավ բարեկամներն են

Վաշինգտոնում այս շաբաթ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամները հավաքվել էին ընտրելու 111-րդ Կոնգրեսում իրենց առաջնորդներին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի անդամ – Հայոց ցեղասպանության բանաձ-ի վաղեմի պաշտպան, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատ, Կալիֆորնիա) վերընտրվել է իր պաշտոնում, իսկ կոնգրեսական Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ), ով հայկական հարցերի աջակից է – Հայկական հարցերով խմբի անդամ, շարունակելու է ծառայել որպես մեծամասնական կուսակցության ղեկավար:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ամերիկայի Հայկական Համագումարում (AAA),Կոնգրեսական Ջիմ Քլայբուրնը (դեմոկրատ, Հարավային Կարոլինա) կշարունակի ծառայել որպես մեծամասնական կուսակցության ղեկավարի տեղակալ, իսկ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի մեկ այլ անդամ – Ն.Պ. 106-րդ բանաձ-ի հովանավոր, կոնգրեսական Ջոն Լարսոնը (դեմոկրատ, Քոնեքթիքութ) առաջադիմել է` ստանձնելով Դեմոկրատական խմբի նախագահի պաշտոնը: Կոնգրեսական Լարսոնը փոխարինում է Ռամ Էմանուելին (դեմոկրատ, Իլինոյս), ով այժմ ծառայելու է Օբամայի վարչակազմի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Լարսոնի Հայկական հարցերով խմբի գործընկեր, կոնգրեսական Խավիեր Բեսերան (դեմոկրատ, Կալիֆորնիա) ընտրվել է խմբի փոխնախագահի պաշտոնում: Ամերիկահայերի վաղեմի բարեկամ, կոնգրեսական Բեսերան 106-րդ Կոնգրեսից սկսած հովանավորել է Հայոց ցեղասպանության յուրաքանչյուր բանաձ-ը – ստորագրել է նախագահ Բուշին հասցեագրված բազմաթիվ նամակներ` կոչելով վերահաստատել Հայոց ցեղասպանությունը:

Կոնգրեսական Քրիս Վան Հոլենը (դեմոկրատ, Մերիլենդ) շարունակելու է ծառայել Դեմոկրատական կուսակցության քարոզարշավի խորհրդարանական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Բացի դրանից, նա կար-որ դեր կստանձնի` դառնալով խոսնակ Փելոսիի հատուկ օգնականը: Իր նոր պարտականությունների շրջանակում նա համակարգելու է քաղաքականությանն առնչվող քննարկումները Օբամայի վարչակազմի հետ: Կոնգրեսական Վան Հոլենը Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի անդամ է, ինչպես նա- հովանավորում է Ներկայացուցիչների պալատի 106-րդ (Հայոց ցեղասպանության բանաձ-) – 102-րդ (Հրանտ Դինքի բանաձ-) բանաձ-երը:

«Ինձ համար մեծ պատիվ է վերընտրվելու – հնարավորություն ունենալու ծառայել այս երկրին – իմ ընտրազանգվածին», – ասաց կոնգրեսական Վան Հոլենը: «Ակնկալում եմ 111-րդ Կոնգրեսում սերտորեն աշխատել Հայկական համագումարի – համայնքի հետ` խթանելու կար-որ քաղաքական նախաձեռնություններ»:

«Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհավորում է 111-րդ Կոնգրեսում ընտրված բոլոր առաջնորդներին, – ուրախ է նրանց շարքերում տեսնել Հայկական հարցերով խմբի այդքան շատ անդամներին: Ակնկալում ենք շարունակել աշխատել միասին` էլ ավելի ամրապնդելու ԱՄՆ-ի ու Հայաստանի – ԱՄՆ-ի ու Ղարաբաղի միջ- հարաբերությունները` սկսած Հայաստանում տնտեսական զարգացումից մինչ- Ամերիկայում Հայոց ցեղասպանության վերահաստատումը», – հայտնել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին: