AM
28 Նոյեմբեր 2008 - 10:47 AMT

«Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում ռեկորդային գումար է հավաքվել` շուրջ 35 մլն դոլար

«Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում հավաքվել է շուրջ 35 մլն 9 156 դոլար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամլո ծառայությունում:

Հիմնադրամի հանձնախմբերի կողմից հանգանակված գումարները հետեւյալն են` նշված ԱՄՆ դոլարով. Լոս Անջելես – շուրջ 1 300 000, Լիբանան – շուրջ 200 000, Մոնրեալ – շուրջ 130 000, Արգենտինա – 100 000, Մեծ Բրիտանիա – 200 000, Հոլանդիա – 40 000, Ավստրալիա – 50 000, Նյու Յորք – 200 000, Ֆրանսիա – շուրջ 1 500 000, Գերմանիա – 85 000, Շվեյցարիա – շուրջ 33 000, Տորոնտո 250 000, Հունաստան եւ Կիպրոս – շուրջ 40 000:

Հեռուստամարաթոնի ընդհանուր արդյունքը ներառում է նախորդ ամիսների ընթացքում կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների ընթացքում հանգանակված գումարները եւս, այդ թվում` հեռախոսամարաթոնները, հեծանվամարաթոնը, բարեգործական համերգները, Լիբանանում անցկացվող ռադիոմարաթոնը եւ այլն:

Անցյալ տարի հեռուստամարաթոնը հավաքել էր 15 մլն դոլար:

«Հեռուստամարաթոն 2008»-ի ընթացքում հավաքված միջոցները կուղղվեն Հայաստանի ու ԼՂՀ-ի գյուղական շրջանների զարգացմանը:

Հեռախոսամարաթոնի արդյունքում Եվրոպայում հավաքվել է 1 200 000 եվրո (շուրջ 1,5 մլն դոլար): Այն անց է կացվել նոյեմբերի 13-16-ը «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական բաժանմունքի կողմից: