AM
1 Դեկտեմբեր 2008 - 10:00 AMT

Դենիս Սամուտ. Համոզված եմ, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հաշվի կառնի Consortium Initiative-ի խորհուրդները Ղարաբաղի վերաբերյալ

«Մենք ընդլայնված խորհրդակցություններ անցկացրեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահների, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների հետ»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Consortium Initiative-ի գործադիր ղեկավար կոմիտեի նախագահ Դենիս Սամուտը: Նա հիշեցրել է, որ Consortium Initiative-ը որոշ կոնկրետ ու շատ գործնական առաջարկներ է ուղարկել ԵԱՀԿ ՄԽ-ին այն մասին, թե ինչ կարելի է անել ղարաբաղյան գործընթացում հաջորդ շաբաթներին ու ամիսներին: «Ես ոչ մի կասկած չունեմ, որ դրանք լրջորեն կքննարկվեն, եւ ես հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք տեսնել դրանց արդյունքները»,-նշել է Սամուտը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ