AM
3 Դեկտեմբեր 2008 - 14:50 AMT

Բակո Սահակյանն ու Արմեն Սմբատյանը քննարկել են Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները

Դեկտեմբերի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նահագահ Բակո Սահակյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում: Հանդիպման ժամանակ քննարկվել է արտաքին քաղաքականության եւ Արցախ-Հայաստան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաեւ գործարարներ եւ բարերարներ Աշոտ Խաչատրյանի եւ Գենադի Ստեփանյանի հետ: Քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում հանրապետական ծննդատան նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները սկսելու հետ կապված հարցեր: