AM
5 Դեկտեմբեր 2008 - 09:09 AMT

Նալբանդյանն ու Բաբաջանը պայմանավորվել են շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հելսինկիում հանդիպեց Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում շարունակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները: Նախարարներ Նալբանդյանն ու Բաբաջանը պայմանավորվեցին շարունակել հանդիպումները:

Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Հելսինկիում ԵԱՀԿ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստին: