Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա 2009 սկզբին, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Հանդիպման ճշգրիտ օրն ու վայրը դեռեւս համաձայնեցված չեն, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
Բանակցություններ վարելու մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Հելսինկիում` ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-4-ին:
Վերջին անգամ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները հանդիպել են նոյեմբերի 2-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ:





