AM
17 Դեկտեմբեր 2008 - 13:43 AMT

ԱՊՀ-ի վերացման մասին ասեկոսեներն անհիմն են

Անկախ Պետությունների Համագործակցության վերացման մասին ասեկոսեներն անհիմն են: Այդ մասին այսօր Մինսկում լրագրողներին է հայտնել ԱՊՀ Գործադիր հանձնաժողովի նախագահ, Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: «Մենք լավատեսորեն ենք նայում 2009թ.-ին: Այս տարին ամենահաջողվածներից մեկն էր Համագործակցության ամրապնդմանն ուղղված միջոցների ձեռնարկման գործում»,- նշել է Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: