AM
20 Դեկտեմբեր 2008 - 10:18 AMT

ԼՂՀ նախագահն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարը քննարկել են ղարաբաղյան կարգավորման հեռանկարները

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Ստեփանակերտում գտվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության ընդլայնման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: