AM
23 Դեկտեմբեր 2008 - 09:23 AMT

Սարատով. Հայաստանի քաղաքացու սպանության համար մեղադրվող ոստիկանների ձերբակալման ժամկետը երկարացրել են մինչեւ փետրվարի վերջ

Սարատովի Վոլժյան շրջանային դատարանը երկուշաբթի օրը երկարացրել է Հայաստանի քաղաքացու սպանության մեջ մեղադրվող, քաղաքի Լենինյան թաղամասի ՆԳՎ երեք լիազորների ձերբակալման ժամկետը: «Վոլժյան մարզային դատարանի դատավորը, ունկնդրելով մարզի դատախազության բաժնի դատախազի, մեղադրյալների եւ նրանց պաշտպանների կարծիքները, որոշում է ընդունել բավարարելու հետախուզական վարչության հետաքննողի հայցը եւ երկարացրել մեղադրյալների ձերբակալման ժամկետը մինչեւ 2009թ. փետրվարի 28»,- ասվում է Սարատովի մարզի դատախազության հաղորդման մեջ:

«Մարզային դատախազության ներկայացուցիչը բավարարել է հսկողության տակ պահելու ժամկետի մասին հետաքննողի հայցը` իր որոշումը պարզաբանելով նրանով, որ ազատազրկման հետ կապ չունեցող պատժամիջոցների փոփոխման դեպքում մեղադրյալները կարող են թաքնվել նախնական հետաքննությունից կամ դատարանից, կարող են շարունակել զբաղվել հանցավոր գործունեությամբ, հնարավորություն կունենան սպառնալու վկաներին, քրեական դատական գործընթացի այլ մասնակիցներին, կամ այլ կերպ խոչընդոտելու քրեական գործի առաջընթացին»,- նշում է մարզային դատախազությունը:

Ոստիկանները մեղադրվում են Հայաստանի 30-ամյա քաղաքացի Արմեն Գասպարյանի դաժան սպանության մեջ: Մեղադրյալները տեղական մարմիններում աշխատել էին ավելի քան հինգ տարի կրտսեր եւ ավագ սերժանտի սպայական պաշտոններում: Նրանցից երկուսն արդեն երեւացել էին սեփական անվտանգության վարչության տեսահորիզոնում:

Լենինյան ՆԳՇՎ աշխատակիցների «ուժային» գործողության նպատակը կայանում էր նրանում, որպեսզի Գասպարյանից ոսկու գողության համար խոստովանություն կորզեին: Երբ «հարցաքննում» եւ սպանում էին, հարբած էին:

Ինչպես հայտնի էր դարձել հետաքննության ընթացքում, Արմեն Գասպարյանին «կարգուկանոնի հսկիչները» տնից տարել էին հոկտեմբերի 28-ի լույս, 29-ի գիշերը: Ոստիկանները նրան քաղաքից դուրս մի ամայի տեղ էին տարել եւ ուժգին ծեծել: Այնուհետեւ նրանք Հայաստանի քաղաքացու վրա բենզին էին լցրել եւ այրել: Գասպարյանը ուշքի էր եկել եւ փորձել էր փախչել, բայց ոստիկանները նրան վերջնական հարված էին հասցրել գլխին, որից հետո մարմինը թաղել էին: