AM
23 Դեկտեմբեր 2008 - 13:33 AMT

ԵՄ եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նույնական են

Արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության գծով ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Հավիեր Սոլանայի հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խոսքերին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Հայաստանի դիվանագիտական շրջանակների աղբյուրը: Դեկտեմբերի 23-ին Սոլանան հայտարարեց. «Մենք ողջունել ենք նոյեմբերի երկուսի Մոսկովյան եւ դեկտեմբերի չորսի Հելսինկյան հռչակագրերը, որոնք հաստատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը գտնելու բոլոր կողմերի ձգտումը»: Աղբյուրի խոսքերով, Հավիեր Սոլանայի հայտարարությունը խոսում է այն մասին, որ ԵՄ եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում նույնական են: