AM
12 Հունվար 2009 - 12:55 AMT

2009 թվականի ապրիլին Պրահայում տեղի կունենա Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը

ԵՄ-ում Չեխիայի նախագահության շրջանակներում 2009թ. ապրիլին Պրահայում տեղի կունենա Եվրամիության գագաթնաժողովը` նվիրված Արեւելյան գործընկերության նախաձեռնությանը: Այդ մասին հաղորդում է Radio Prague ռադիոկայանը:

Եվրամիության անդամ 27 երկրների առաջնորդները 2008թ. դեկտեմբերին հավանություն տվեցին Անվտանգության եվրոպական խարտիային եւ Արեւելյան գործընկերության քաղաքականությանը: Արեւելյան գործընկերության քաղաքականությունն ուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ առավել սերտ համագործակցության հաստատմանը: Հնարավոր է նաեւ, որ նախագծին միանա Բելառուսը, եթե Մինսկը համաձայնվի բելառուսական հանրության ժողովրդավարացման պահանջներին: