AM
12 Հունվար 2009 - 14:52 AMT

Ստամբուլում տեղի կունենա «Հարավային Կովկասի եւ նրա հարեւանների ապագան» խորագրով խորհրդաժողովը

Հունվարի 17-18-ին Ստամբուլում, Մեծ Բրիտանիայի հյուպատոսության շենքում տեղի կունենա «Հարավային Կովկասի եւ նրա հարեւանների ապագան» խորագրով խորհրդաժողովը, որին կմասնակցեն Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Եվրամիության, ԱՄՆ-ի, Հայաստանի ու Վրաստանի պետական գործիչներն ու փորձագետները:

Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, LINKS բրիտանական կազմակերպության տնօրեն Դենիս Սամուտը, Ստամբուլում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Ջեսիկա Հենդը:

Քննարկումների հիմնական թեման կլինեն ազգամիջյան հակամարտությունները, մասնավորապես ղարաբաղյան հակամարտությունն ու ռուս-վրացական հարաբերությունների վիճակը Եվրոպական անվտանգության համատեքստում եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության այլ հարցեր, հաղորդում է 1news.az-ը»: