AM
15 Հունվար 2009 - 12:42 AMT

Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունը զբաղվում է հակահայկական քարոզչությամբ

Եգիպտոսում «Ալ-Հադառա ալ-Արաբիա» ծայրահեղական մահմեդական հրատարակչությունում, որը մասնագիտանում է ահաբեկչական գրականության հրատարակմամբ, լույս է տեսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող մի գիրք: Ինչպես PanARMENIAN.Net-ինց հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, հրատարակության ֆինանսավորողը Եգիպտոսում Ադրբեջանի դեսպանատունն է:

Նույն այդ աղբյուրը հաղորդել է, որ Եգիպտոսում գրքի հրապարակման եւ տարածման դատապարտմամբ հանդես են եկել Ալեքսանդրիայի համալսարանի մի խումբ առաջատար գիտնականներ: