AM
19 Հունվար 2009 - 16:27 AMT

ՀՀ ԱԺ մարմնի նոր ղեկավար կարող է դառնալ Գեղամ Ղարիբջանյա՞նը

Հայաստանի արտաքին գործերի նախկին փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը կարող է նշանակվել ՀՀ ԱԺ մարմնի ղեկավար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից:

ՀՀ ԱԺ մարմնի ղեկավար Հայկ Քոթանյանը հայկական խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրամյանի կարգադրությամբ նախորդ շաբաթ ազատվել է իր գրաված պաշտոնից:

2009թ. հունվարի 19-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գեղամ Ղարիբջանյանին ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից ազատելու հրաման ստորագրեց` կապված նրա այլ աշխատանքի անցնելու հետ: