AM
26 Հունվար 2009 - 11:35 AMT

Ստրասբուրգում բացվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում այսօր բացվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հունվարյան նստաշրջանը: Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարումը, բանաձեւը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հետեւանքների մասին եւ բախման հումանիտար հետեւանքները, իրավիճակը Գազայի տարածքում եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կլինեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ուշադրության կենտրոնում: Վեհաժողովը կքննարկի 2008թ. ապրիլին ընդունված 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքը Հայաստանի կողմից եւ իր եզրակացությունը կտա ԵԽԽՎ դիտարկման խմբի առաջարկի վերաբերյալ, որով նախատեսվում է ձայնից զրկել Հայաստանի պատվիրակությանը:

Օրակարգում ընդգրկվել են նաեւ այնպիսի հարցեր, ինչպիսիք են վերաբերմունքը այն հուշարձանների հանդեպ, որոնք կարող են սերտ կապ ունենալ տարբեր պատմական մեկնաբանությունների հետ, մասնավոր ռազմականացված եւ պաշտպանական ընկերությունների գործունեությունը, ուժի կիրառման պետական մենաշնորհի փլուզումը, Ուկրաինայում Կուչմայի կառավարման ժամանակ պաշտոնյաների ենթադրվող հանցագործությունների հետաքննությունը, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդկանց իրավունքների ապահովումը, հաղորդում է ԵԽԽՎ մամլո ծառայությունը: