Այսօր երեկոյան Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանդիպումը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, Էրդողանը դրական է տրամադրված Սարգսյանի հետ հանդիպմանը եւ գտնում է, որ հանդիպումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Սարգսյան-Էրդողան հանդիպումից առաջ տեղի կունենա երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ալի Բաբաջանի հանդիպումը:





