AM
29 Հունվար 2009 - 12:53 AMT

Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվողները կռիվ են ծավալել դատական նիստի ժամանակ

Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող երկու անձինք` Յասին Հայալն ու Էրհան Թունջելը երեկ դատական նիստի ժամանակ կռիվ են ծավալել: Վեճը բռնկվեց այն բանից հետո, երբ Յասին Հայալի եղբայր ու իրավապաշտպան Օսման Հայալը հայտնեց, որ Էրհան Թունջելն իր եղբորը ներքաշեց Հրանտ Դինքի սպանության նախապատրաստման գործընթացի մեջ: Ավելի ուշ Յասին Հայալը Թունջելին մեղադրեց նրանում, որ «նա վերցրեց ողջ գումարը` իրեն առանց մի կոպեկի թողնելով», որից հետո հարձակվեց վերջինիս վրա: Անվտանգության ծառայությունը ստիպված էր միջամտել եւ բաժանել կռվողներին: Յասին Հայալն անգամ սկսեց սպառնալ Թունջելին` հայտարարելով, որ նա «դիակ է»: Թե ինչ փողի մասին է գնում խոսքը, չի հաղորդվում:

Այդ միջոցին, նիստի ընթացքում որպես վկաներ քննվող թուրքական ոստիկանության աշխատակիցները հայտնեցին, որ իրենք զեկուցել են իրենց հրամանատարությանն այն մասին, որ Յասին Հայալը ինչ-որ դավ է նյութում Հրանտ Դինքի դեմ, գրում է թուրքական Sabah թերթը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից: Դինքի սպանության մեջ մեղադրվողի դատը տեւում է արդեն մեկուկես տարի: