AM
31 Հունվար 2009 - 09:38 AMT

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին նրա վարքի համար Դավոսում

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Դավոսի տնտեսական համաժողովում նրա վարքի համար:

«Թուրքիայի կառավարության ղեկավարի արարքը արտացոլում է ողջ թուրքական ժողովրդի, տարածաշրջանի ազգերի եւ ողջ աշխարհի հույզերը: Մենք գնահատում ենք դա: Նա վարվեց այնպես, ինչպես եւ պետք է վարվեր այդ իրադրության մեջ»,- լրագրողներին է հայտնել Ահմադինեջադը: Իրանի նախագահը կրկին մեղադրեց Իսրայելի ղեկավարությանը Գազայի սեկտորում ռազմական հանցագործությունների համար եւ հայտնեց, որ ոչ մի նպատակներ չեն կարող արդարացնել խաղաղ պաղեստինցի բնակիչների զանգվածային սպանությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Անցյալ հինգշաբթի Դավոսում վարչապետ Էրդողանի եւ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջեւ տեղի ունեցած քննարկումից հետո թուրք վարչապետը ցուցադրաբար լքեց լսարանը` հայտարարելով, որ «Դավոսն իր համար ավարտվեց»: