AM
3 Փետրվար 2009 - 11:00 AMT

Իրանը Երկրի մերձակա տիեզերական տարածք է դուրս բերել իր առաջին արբանյակը

Փետրվարի 2-ին Իրանը Երկրի մերձակա տիեզերական տարածք է դուրս բերել իր առաջին արհեստական արբանյակը: Նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խոսքով, դա պատմական իրադարձություն է: Արբանյակի գործադրումը, որի մասին կանխավ հայտնի էր, նվիրվել է Իրանական հեղափոխության 30-րդ տարեդարձին:

Արբանյակը տիեզերք է ուղարկվել «Սաֆիր-2» կրիչ-հրթիռի օգնությամբ: Սեփական արտադրության տիեզերական կրիչ-հրթիռի փորձնական թռիչքը Իրանն իրականացրել էր դեռեւս մեկ տարի առաջ, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը: