AM
6 Փետրվար 2009 - 08:27 AMT

Հայաստանի նախագահը մեկնում է Մյունխեն Անվտանգության քաղաքականության հարցերով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Գերմանիայի Դաշնություն` Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան 45-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, այցի շրջանակում նախատեսվում են նաեւ երկկողմ հանդիպումներ:

Համաժողովի աշխատանքին կմասնակցեն շուրջ 300 հոգի ավելի քան 50 երկրներից:

Իր մասնակցությունը միջոցառմանը հաստատել են Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, ինչպես նաեւ շուրջ 50 նախարարներ տարբեր երկրներից: Ռուսաստանը համաժողովում կներկայցնի փոխվարչապետ Սերգեյ Իվանովը: