AM
6 Փետրվար 2009 - 12:56 AMT

Մել Գիբսոնը չի պատրաստվում փաստագրական ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին

Հոլիվուդի աստղ Մել Գիբսոնը չի պատրաստվում փաստագրական ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Hollyscoop-ը, դերասանի իմպրեսարիո Ալան Նիերոբը հայտնել է, որ նման ասեկոսեները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ:

Ավելի վաղ հաղորդում էին, որ Մել Գիբսոնը նկարահանելու է «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմը ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի համանուն վեպի հիման վրա: Նույն այդ հաղորդման համաձայն, ֆիլմում պետք է նկարահանվեր Սիլվեստր Ստալլոնեն, որը ավելի քան 3000 նամակ է ստացել թուրքական կազմակերպություններից: