Այսօր Մյունխենում նախատեսվում է Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ալի Բաբաջանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriet Daily-ն, չի բացառվում, որ այդ բանակցություններին կարող է միանալ նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ թերթի, բանակցությունների հիմնական թեման կլինի ղարաբաղյան խնդիրն ու երեք երկրների միջեւ հարաբերությունների այլ ասպեկտներ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունում, Նալբանդյան-Բաբաջան-Մամեդյարով եռակողմ հանդիպում Մյունխենում չի նախատեսվում:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Անվտանգության քաղաքականության հարցերին նվիրված Մյունխենի 45-րդ համաժողովին:





