Ադրբեջանի ազատական-ժողովրդավարական կուսակցության նախագահ Ֆուադ Ալիեւը հայտարարել է, որ ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումը խաղաղության երաշխիք չի հանդիսանա տարածաշրջանում, այլ հակառակը: «Ռազմական դաշինքի ստեղծումը ուժի ցուցադրություն է ոչ միայն ՆԱՏՕ-ին, Ադրբեջանին ու Վրաստանին, այլ նաեւ ողջ աշխարհին: Կուսակցությունը դեմ է եղել անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն դա չի նշանակում, որ պաշտոնական Բաքուն պետք է հանգիստ վերաբերվի Ռուսաստանի կողմից ռազմական դաշինքի ստեծմանը եւ կասեցնի բոլոր հարաբերությունները Արեւմուտքի հետ»,-հայտարարել է Ֆուադ Ալիեւը: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքվի հանդարտ արձագանքը Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանը հաջողություն չի բերի Ադրբեջանին: «Ազատական-ժողովրդավարական կուսակցությունը եւս մեկ անգամ դիմում է Ադրբեջանի ղեկավարությանը` կոչ անելով քննարկել ԱՊՀ-ից դուրս գալու հարցը»,-հայտարարել է այդ կուսակցության նախագահը, հաղորդում է Day.az-ը:





