AM
10 Փետրվար 2009 - 08:00 AMT

Ընդամենը 24 երկրներ են, այդ թվում Հայաստանը, ամբողջությամբ մուծել ՄԱԿ-ի 2009թ. կանոնավոր բյուջեի անդամավճարները

Այսօրվա դրությամբ ընդամենը 24 երկրներ են, այդ թվում Հայաստանը, ամբողջությամբ մուծել ՄԱԿ-ի 2009թ. կանոնավոր բյուջեի անդամավճարները: Եվ սա չնայած նրան, որ ՄԱԿ-ի ֆինանսական կանոնները պահանջում են, որ ընթացիկ տարվա անդամավճարները մուծվեն մինչեւ հունվարի 31-ը:

Մինչ այդ ժամկետը անդամավճարները կատարել են ընդամենը 20 պետություններ: Այդ ցուցակում են նաեւ Վրաստանն ու Հայաստանը: Փետրվարի սկզբին իրենց ֆինանսական պարտավորություններն են կատարել եւս 4 երկրներ, այդ թվում Լատվիան:

Յուրաքանչյուր պետության անդամավճարի չափը որոշվում է որպես Կազմակերպության ընդհանուր ծախսերի բաժին: Անդամավճարների սանդղակը յուրաքանչյուր երեք տարին մեկ սահմանում է ՄԱԿ-ի ԳՎ-ն: Ընդ որում է հաշվի են առնվում տնտեսության զարգացման մակարդակն ու բնակչության թիվը:

ՄԱԿ-ի անդամների ֆինանսական պարտավորությունները կազմված են երեք մասից` անդամավճար բյուջե, վճարումներ խաղաղապահության համար եւ միջազգային տրիբունալների համար նախատեսված ծախսեր: Վերջերս առանձին հաշիվ կազմվեց Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի կապիտալ վերանորոգման ծախսերի համար: