Կիպրոսի կառավարությունը 153 հազար եվրո է տրամադրել Նիկոսիայի հին հայկական գերեզմանոցի եւ Ledra Palace մատուռի վերականգնման համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել հայկական եկեղեցու Կիպրոսի թեմի քարտուղարությունում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերականգնողական աշխատանքները պետք է ավարտվեն 2009թ. ապրիլ-մայիսին եւ կարժենան 300 հազար եվրո: Գերեզմանոցում նաեւ հուշարձան կկանգնեցվի: Կիպրոսի հայկական եկեղեցին դիմել է
աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ նվիրատվություններ անելու կոչով:





