AM
13 Փետրվար 2009 - 10:44 AMT

Ալեքսեյ Մուխին. Ղարաբաղյան հակամարտությունը վերջ չունի

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերով հնարավոր է միայն Ռուսաստանի, Թուրքիայի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ, որոնք, հետապնդելով իրենց շահերը, կարող են պայմանավորվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը:

«Կյանքը ցույց է տալիս, որ կա զարգացման երեք տարբերակ` դանդաղ ընթացող հակամարտություն (Մերձդնեստրի օրինակով), հարցի ռազմական լուծում (այս մեթոդը կիրառեց Վրաստանը Հարավային Օսեթիայում) եւ Կոսովոյի միջադեպը (անկախության հերթական միակողմանի հռչակումը որեւէ մեկի կողմից հետագայում ճանաչվելու հեռանկարով): Այս հարցի լուծման բոլոր տարբերակներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները, ընդ որում թերությունները շատ ավելի շատ են: Ուստի, ինչ սցենարով էլ զարգանա ղարաբաղյան հակամարտությունը, առավել հավանական է Կոսովոյի տարբերակը, ցանկացած դեպքում նման լուծման բացասական հետեւանքները ցանկացած դրական կողմերից ավելի ծանրակշիռ կլինեն»,-հայտարարել է ռուս փորձագետը:

Նա նաեւ նշել է, որ «վարկած կա, որ ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն, ոչ Թուրքիան, եւ, ինչն ամենակարեւորն է, ոչ Հայաստանը կամ Ադրբեջանը, շահագրգռված չեն, որ այդ հակամարտությունը կարգավորվի: «Ղարաբաղյան հակամարտությունն անվերջ է լինելու»,-ընդգծել է Մուխինը, գրում է «Վզգլյադ» թերթը: