AM
14 Փետրվար 2009 - 10:58 AMT

Վլադիմիր Պուտին. Անկարայի հետ հարաբերությունները ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունն են

Թուրքիայի հետ հարաբերությունները ՌԴ արտաքին քաղաքականության առաջնային ուղղությունն են: Այդ մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Աբդուլլահ Գյուլն իր հերթին նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվորեն համագործակցում են զանազան ոլորտներում, եւ հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ նաեւ հետագայում, հաղորդում է World Bulletin-ը: