Թուրքիայի կրթության բարձրագույն խորհուրդը թույլատրել է հայոց լեզվի եւ գրականության երկրորդ ֆակուլտետի բացումը: Նոր ֆակուլտետը կբացվի Կայսերի շրջանի Էրսիես համալսարանում:
Ավելի վաղ Նեվշեհիր համալսարանում բացվեց հայոց լեզվի եւ գրականության բաժին, ներկայումս փնտրվում են հայոց լեզվի դասավանդողներ:





