ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈՒ) ստեղծվել են հակազդելու համար այն մարտահրավերներին, որ կարող են սպառնալիք լինել կազմակերպության երկրների համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը: «Օրինակ, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողություններըր եւ փորձի լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, ապա ԱԱՀՈՒ-ն կգործարկվի, դա կանխելու նպատակով»,-ասել է Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը, հանդիսանալով ԱՊՀ անդամ, պետք է պահի իրեն իր ստանձնած պարտավորությունների համաձայն:
ԱԱՀՈՒ ստեղծման մասին որոշումը կայացվեց փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովում:





