Համագործակցության շանհայան կազմակերպությունը (ՀՇԿ) դիտարկում է Իրանին կազմակերպության լիիրավ անդամություն հատկացնելու հարցը: Կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Թաջիկստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը:
Երկուշաբթի օրը ԻԻՀ արտգործնախարար Մանուչեր Մոտտակին հայտնեց, որ Իրանն այս տարի մտադիր է դառնալ ՀՇԿ լիիրավ անդամ: Թեհրանի հայտի դիտարկումն ընթանում է ընթացակարգին համապատասխան: Չի բացառվում, որ այդ կապակցությամբ որոշումը հրապարակվի ՀՇԿ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա հունիսին Եկատերինբուրգում, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:
Ներկայումս Իրանը Հնդկաստանի, Մոնղոլիայի եւ Պակիստանի հետ մեկտեղ գտնվում է ՀՇԿ դիտորդի կարգավիճակում:





