Վարշավայում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաեւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), ուր հանդիպում ունեցավ գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի հետ: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Լենարչիչը քննարկեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ այդ ոլորտում ձեռնարկվող քայլերը: «Մենք ձեր ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի կողմից ազգային թշնամանք սերմանող քարոզչության վրա, ինչը ԵԱՀԿ չափանիշների բացահայտ եւ կոպիտ խախտում է»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:





