AM
23 Փետրվար 2009 - 09:28 AMT

ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն «Արեւելյան գործընկերություն» ծրագրի հիմնական դրույթները

Փետրվարի 23-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի նախարարների նիստ (GAERC), որը կվարի ԵՄ-ն նախագահող Չեխիայի Հանրապետության արտգործնախարար Կառլ Շվարցենբերգը: Նիստի օրակարգում մասնավորապես կհստակեցվեն «Արեւելյան գործընկերություն» ծրագրի հիմնական բաղադրիչները:

«Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որը 2008 դեկտեմբերի 3-ին ստացավ եվրահանձնաժողովի հավանությունը, նախատեսում է առավել սերտ համագործակցություն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ: