AM
24 Փետրվար 2009 - 20:54 AMT

Էրդողան. ԱՄՆ-ում հրեական լոբբին չի աջակցի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացառում է այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ում հրեական լոբբին կաջակցի ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը: «Ես հավատում եմ, որ ԱՄՆ-ը գիտակցում է Թուրքիայի կարեւորությունը տարածաշրջանում», – նշել է նա: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանությունն այն հարցը չէ, որը կվատթարացնի ամերիկա-թուրքական հարաբերությունները: «Ես չեմ ցանկանում մտածել, որ ԱՄՆ Կոնգրեսը զգացմունքների վրա հիմնված որոշում կկայացնի, այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները», – ընդգծել է Թուրքիայի վարչապետը: Այդ մասին գրում է The Guardian-ը:

Իսրայելա-թուրքական հարաբերությունները որոշ չափով վատթարացել են այն բանից հետո, երբ Էրդողանը կտրուկ քննադատության էր ենթարկել Գազայի հատվածում «Ձուլածո արճիճ» գործողությունը: Նա Իսրայելին մեղադրել էր 1300 պաղեստինցու մահվան մեջ – ցուցադրաբար լքել Դավոսում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ բանավեճի վայրը: