AM
27 Փետրվար 2009 - 15:32 AMT

ԵԱՀԿ ՄԽ Բաքվին ծանոթացրել է ղարաբաղյան հակամարտության լուծման իր գաղափարների հետ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ադրբեջանական կողմին առաջարկել են իրենց գաղափարներն այն հարցի վերաբերյալ, թե ինչպես վերացնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա տարաձայնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, եւ դրանք պաշտոնական առաջարկներ չէին: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան:

«Մենք քննարկում էինք, թե որ մոտեցումը կարելի է օգտագործել, որպեսզի կողմերի միջեւ տարաձայնությունները լուծում ստանան»,- ասել է Բրայզան: Նրա խոսքով, Բաքվում բանակցությունները շատ կառուցողական էին, համանախագահները լսեցին ադրբեջանական կողմի մոտեցումը հակամարտության ճանապարհների վերաբերյալ: «Մենք ընդգծեցինք, որ գոյություն ունի հակամարտության միայն մեկ խաղաղ լուծում»,- ասել է Բրայզան:

Նա նաեւ ավելացրել է, որ միայն այն բանից հետո, երբ համանախագահները մարտի երկուսին Սերժ Սարգսյանին ներկայացնեն իրենց գաղափարներն ու առաջարկները, կարելի կլինի խոսել նախագահների հաջորդ հանդիպման մասին, հաղորդում է Trend News-ը: