Սան ֆրանցիսկոյում ցուցադրվել է “A Girl’s War”պիեսը, որը պատմում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հակամարտության մասին: Պիեսը ներկայացվել է Մերձավոր Արեւելքի մասին պատմող ներկայացումների բեմադրությամբ մասնագիտացող Golden Thread ընկերության կողմից:
Պիեսի հեղինակը ծագումով հայ Ջոյս Վան Դեյկն է, որի գրչին է պատկանում եւս չորս պիես: Պիեսի գլխավոր հերոսները մարտական գործողությունների կենտրոնում հայտնված մայր եւ աղջիկ են: Նրանց միջեւ տարբերությունը նրանում է, որ մեկը մարտականորեն է տրամադրված, մյուսը` բնավորությամբ անտարբեր է, սակայն որպես անհատ, նրանք ի վիճակի չեն ինքնորոշվել բռնության ու քաոսի աշխարհում: Պիեսում հեղինակը հերոսներին բարոյական ընտրության առջեւ է կանգնեցնում – բարձրացնում այն հարցը` թե, հակամարտության գոտում կերպարներից որն է կար-որ` մարտական տրամադրվածը, թ՞ե անտարբերը: “A Girl’s War” պիեսը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվելէ 2001 թվականին Բոստոնում` ստանալով Boston Globe մրցանակը, որպես տարվա լավագույն 10 պիեսներից մեկը, հաղորդում է Palo Alto Daily News-ը:





