AM
5 Մարտ 2009 - 18:57 AMT

Today’s Zaman-ը պնդում է, որ հայկական կողմը տեղափոխել է ՍԾՏՀ ԱԳՆ ղեկավարների նիստի անցկացման ամսաթիվը

Today’s Zaman թուրքական թերթը վստահեցնում է, որ հայկական կողմը Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի անցկացման ամսաթիվը տեղափոխել է ապրիլի 16-ին: Ամսաթվի հետաձգման պատճառ դարձել է Երեւանում կայանալիք նիստին Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի մասնակցությունը: Ինչպես նշում է թուրքական թերթը, բան նրանում է, որ իսկզբանե նիստը պետք է կայանար ապրիլի 29-ին, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանզոհերի հիշատակի օրից մի քանի օր անց: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ թուրքական կողմը նիստի ամսաթվի փոփոխման հայտ չի ներկայացրել: