AM
7 Մարտ 2009 - 14:10 AMT

Հիլարի Քլինթոնից հետո Թուրքիա կմեկնի Բարաք Օբաման

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաջորդ ամիս կայցելի Թուրքիա: Այդ մասին Անկարա կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Ես նախագահ Օբամային կհաղորդեմ, որ նրան բարեկամաբար կընդունեն Թուրքիայում», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Անկարա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հիլարի Քլինթոնն արդեն հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Հանդիպումների ըթնացքում քննարկվել են Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանութայն հնարավոր ճանաչմանը, Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման համար թուրքական նավահանգիստների օգտագործմանը, ՔԱԿ-ի դեմ պայքարին եւ Մերձավոր Արեւելքում իրադրությանն առնչվող հարցեր, գրում է Hurriyet Daily News թուրքական թերթը: –Շ–