AM
9 Մարտ 2009 - 07:42 AMT

Իրանը նոր հեռահար հրթիռ է փորձարկել

Իրանը նոր հեռահար հրթիռ է փորձարկել: Փորձարկման մասնրամասների մասին չի հաղորդվում, տեղեկացնում է Xinhua գործակալությունը: Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հրամանատար Ալի Ջաֆարին հայտարարել է, որ իրանական հրթիռներն իվիճակին են ոչնչացնել Իսրայելի միջուկային օբյեկտները: Նա ավելացրել է, որ Թեհրանն ունի մինչեւ 2 հազար կմ հեռահարությամբ հրթիռներ:

«Իսրայելի զավթած հողերի ցանկացած մասում գտնվող բոլոր միջուկային օբյեկտներն իրանական հրթիռների հասանելիության սահմաններում են», – ընդգծել է Ալի Ջաֆարին: